Արգենտինայի նախագահ Քրիստինա Կիրշների թվիտը, որում նա չինական առոգանություն Է նմանակել, քննադատություն Է հարուցել սոցիալական ցանցերում եւ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներում, ընդ որում արեւմտյան հրատարակությունների առանձին հոդվածների հեղինակներ այդօրինակ նմանակումը վիրավորական են համարել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կիրշները պաշտոնական այցով գտնվում Է ՉԺՀ-ում: Փետրվարի 4-ին նա մասնակցել Է չին-արգենտինական գործարար-համաժողովին, հանդիպել Է ՉԺՀ-ի նախագահի հետ, ինչպես նաեւ ներկա Է եղել մի ամբողջ փաթեթ երկկողմ համաձայնագրերի ստորագրմանը:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, սոցիալական ցանցերում զետեղած իր հաղորդումներում Արգենտինայի ղեկավարը բարձր Է գնահատել այցի ընթացքը, այդ օրը համարել Է «առանձնահատուկ եւ ավելի քան կարեւոր»: Այնուամենայնիվ Twitter-ում նրա հաղորդագրություններից մեկը, որում նա չինական առոգանություն Է ծաղրանմանակել, խիստ քննադատություն Է հարուցել ինչպես երկրում, այնպես Էլ դրա սահմաններից դուրս: