Երեկ գիշերը համացանցային լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, որ դերասանուհի Անժելա Սարգսյանը վթարի է ենթարկվել:
168.am-ի լրագրողը լուրի հավաստիությունը ճշտելու նպատակով այցելեց Անժելա Սարգսյանի աշխատավայր՝ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն:
Թեև չհաջողվեց հանդիպել անձամբ Անժելայի հետ, սակայն թատրոնի ղեկավարությունից հավաստիացրեցին, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. «Անժելա Սարգսյանը վթարի չի ենթարկվել. նա երեկ էլ է այստեղ եղել, այսօր առավոտյան էլ: Անժելայի հետ ամեն ինչ կարգին է»: