Microsoft ընկերությունը Windows 10 գործառնական համակարգի տարբերակի մշակումը, որը կմատակարարի սարքեր արտադրող գործընկերներին, կավարտի այս տարվա հունիսին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել է Neowin տեխնոբլոգը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ:

 

Windows 10-ի վերջնական տարբերակի թողարկման ժամկետն ընկերությունում առայժմ չեն հայտնում, բայց հայտարարում են, որ այն գործի կդրվի այս տարի: Microsoft-ը հունվարին թողարկել Է համակարգի երկրորդ նախնական տարբերակն այն օգտատերերի համար, որոնք մասնակցում են թեսթավորման ծրագրին, իսկ այս ամսին պլանավորում Է թեսթային տարբերակ թողարկել շարժական սարքերի համար:

 

Neowin-ի տվյալներով՝ ընկերությունը մտադիր Է Windows 10-ի մշակումն ավարտել հունիսին եւ այն տրամադրել սարքեր արտադրողներին: Այս քայլը տրամաբանական կլինի ընկերության համար, քանի որ այդ կերպ արտադրողները կկարողանան Windows 10-ի հիմքի վրա սարքերը թողարկել նոր ուսումնական տարվանից առաջ: