Իրաքում ձևավորվել է քրիստոնյա ուժերի առաջին խումբը, որը կմասնակցի «Իսլամական պետության» դեմ պայքարին՝ ազատագրելու համար Նինվե մարզի նակինում քրիստոնյաներով բնակեցված շրջանները, որտեղ հսկողություն են հաստատել ԻՊ-ի ահաբեկիչները:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Իրաքի խորհրդարանի պատգամավոր Ամադ Յուխնան հաստատաել է լուրը: Մյուս կողմից, լուրեր են շրջանառվում, որ ավելի քան հազար քրիստոնյաներ Բաղդադում, Քիրքուքում, Զախույում զինպատրաստություն են անցել և, հնարավոր է, ընդգրկվեն ազգային կամավորական ջոկտներում:

 

 

Ահաբեկչական հարձակման հետևանքով փետրվարի 10-ին Սալահ ադ Դին մարզում իրաքյան բանակի 8 զինվորներ' զոհվել, ևս 30-ը վիրավորվել են: Մահապարտ-ահաբեկիչներն պայթեցրել են իրենց վրայի պայթուցիկները Թիրքիթ քաղաքի հարավային մասում՝ անվտնագության ուժերի նստավայրի մոտ:

 

 

Արաբական աղբյուրները տեղեկացնում են, որ «Իսլամական պետությունը բացել է առաջին առևտրային կետնրոնը:

 

 

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և միևնույն ժամանակ ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրների մոջահեդներ: