Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում բնակարանի խիստ կարիք ունի 207 ընտանիք, որոնց պահանջը բավարարելու համար Մարտունու քաղաքապետարանն ակնկալում է ՀՀ կառավարության օժանդակությունը: Քաղաքապետարանը նպատակահարմար է գտնում վերսկսել բազմաբնակարան կիսակառույց երկու շենքերի շինարարությունը, որոնք ընդհատվել են ԽՍՀՄ փլուզման տարիներից ի վեր, սակայն դրա հա մար տեղական բյուջեն չունի բավարար միջոցներ:

 

 

«Քաղաքացիներին բնակարանով ապահովելու խնդիրը մեզանում դրված է սրությամբ: Մարդիկ տարիներով սպասում են, սակայն միջոցները մնում են անբավարար՝ անավարտ բազմաբնակարան շենքերը կառուցելու եւ ավարտելու համար: Այս տարի ակնկալում ենք ՀՀ կառավարության համապատասխան աջակցությունը, որի առկայության դեպքում կկարողանանք առնվազն 50 ընտանիքի ապահովել բնակարաններով եւ մտածել բնակարանազուրկ մյուս ընտանիքների մասին»,- նշեց Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանը:

 

 

Ըստ քաղաքապետի՝ Մարտունուց համատարած կամ նկատելի արտագաղթ տեղի չի ունենում, իսկ բնակարանային խնդիրը ներկա իշխանություններին փոխանցվել է դեռեւս ԽՍՀՄ տարիներից: Հետխորհրդային տարիներին մի քանի տասնյակ ընտանիքներ տեղավորվել են կացարաններում, պետական միջոցների հաշվին կառուցված բազմաբնակարան երկու շենքերում ստացել բնակարաններ, սակայն 207 ընտանիքիների համար դեռեւս խնդիրը մնում է անլուծելի:

 

 

Խոսրով Խլղաթյան