Չեչնիայի և Ինգուշեթիայի կինոթատրոնները հրաժարվել են «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմը ցուցադրելուց, որի պրեմիերան Ռուսաստանում տեղի կունենա փետրվարի 12-ին: Այս մասին հայտնել է lenta.ru-ն:

 

 

Աղբյուրը նշել է, որ ֆիլմը, այնուամենայնիվ, կցուցադրվի Հյուսիսային Օսիայում (մասնավորապես, Վլադիկավկազում) և այլ հարակից տարածաշրջաններում:

 

 

Պատճառն այն է, որ ֆիլմը չի համապատասխանում տեղական մենթալիտետին, չի սիրվելու հանդիսատեսի կողմից և կարող է առաջացնել բնակիչների վրդովմունքը: