«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Մարսելինյո Գարսիա Տորալն Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին խաղից հետո նշել է, որ դժգոհ է արդյունքից: Հիշեցնենք, որ Տորալի թիմը «Բարսելոնային» զիջել է 1:3 հաշվով:

«Մրցավարությունը բացարձակապես չզայրացրեց: Այն որոշիչ դեր չունեցավ վերջնական արդյունքի վրա: Սակայն հաշիվը, իրավիճակը և մեր ֆուտբոլիստների վնասվածքներն ինձ զայրացրին: Այս խաղն ինձ սարսափ ֆիլմ թվաց: «Բարսելոնան» օգտվեց մեր անհատական սխալներից և անսպասելի գոլեր խփեց: Զայրացած եմ այն իրավիճակից, որը հեռացրեց մեզ եզրափակչից»,- Տորալի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ թիմերի միջև պատասխան խաղը տեղի կունենա մարտի 4-ին: