Ուկրաինան եւ Արժույթի միջազգային հիմնադրամը 40 մլրդ դոլարի վարկավորման քառամյա ծրագիր են համաձայնեցրել՝ հանրապետությունում բարեփոխումների իրականացման պայմանով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԱՄՀ-ի ղեկավար Քրիստին Լագարդը:

 

Ուկրաինայից կպահանջվի «խորը տնտեսական բարեփոխումների ծրագիր, ներառյալ տնտեսության ոլորտը եւ «Նաֆտոգազ»-ի վերափոխումը, ասել Է նա:

 

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ԱՄՀ-ի ղեկավարն ընդգծել Է, որ այդ ծրագրի ֆինանսավորման միջոցները կներկայացնի ինչպես Արժույթի միջազգային հիմնադրամը, այնպես Էլ ԵՄ-ի երկրները եւ մասնավոր ներդրողները: ԱՄՀ-ն ինքը ՈՒկրաինային պետք Է տրամադրի լրացուցիչ 17,5 մլրդ դոլարի վարկային գիծ:

 

«Առայժմ դա փորձագիտական մակարդակով Կիեւի հետ ձեռք բերված համաձայնություն Է,-ասել Է Լագարդը:-Ծրագիրը դեռեւս հավանության չի արժանացել Տնօրենների խորհրդի կողմից: Հույս ունեմ այն խորհրդի հավանությանը ներկայացնելու մինչեւ փետրվարի վերջը»: