Հայ հեծանվորդներն արդեն չեն կարողանա Ռիոյի 2016 թվականի օլիմպիական խաղերի վարկանիշ հավաքել:
«Վարկանիշ հավաքելու համար պետք է մասնակել Ազգերի և Աշխարհի գավաթներին, որոնք տարբեր փուլերից են բաղկացած: Ռիոյի խաղերի համար պետքէ դեռևս երկու տարի առաջ սկսեինք մասնակցել այդ մրցաշարերին: Հիմա այլևս սպիտակ քարտեր էլ չկան: Ռիոյի խաղերի համար արդեն ուշացել ենք: Միայն 20 տոկոս հավանականություն կա, որ կմասնակցենք, բայց դա էլ կախված է հովանավոր գտնելուց»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը:
Ռիո դե Ժանեյրյի օլիմպիական խաղերը կկայանան 2016 թվականին: Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին լեգենդար «Մարականա» մարզադաշտում: