armsport.amԿատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարծիք է հայտնել, որ Իսպանիայի առաջնության տիտղոսը կարող է կախված լինել Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպումից: «Էլ Կլասիկոն» կկայանա մարտի 22-ին Պրիմերայի 28-րդ տուրում:

-Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում այն, որ վերջին տուրերում խաղում ենք «Ռեալից» հետ: Մեր նպատակը միեւնույնն է չի փոխվում. ցանկացած դեպքում պետք է հաղթենք:

Պայքարը կլինի մինչեւ վերջին տուրը: Տեսնենք, թե ինչ տեղի կունենա «Էլ Կլասիկոյի» ժամանակ,- իսպանացի մասնագետի խոսքերը մեջբերում է AS-ը: