«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը համացանցում փետրվարի 15-ին տարածել է տեսանյութ եգիպտացի քրիստոնյաների սպանության վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցերը, նկարահանված տեսանյութում ցուցադրվում է, թե ինչպես են ահաբեկիչները մահապատժի ենթարկում Լիբիայում 21 քրիստոնյաների: Այս քայլով ահաբեկիչները փորձում են խորացնել Եգիպտոսի վախը ծայրահեղականների հանդեպ: Տեսանյութում եգիպտացի գերիները կրում են նարնջագույն հագուստ, ինչպես վերջերս սպանված մյուս արտասահմանցի գերիները, այդ թվում' հորդանանի օդաչու Մուազ Յուսեֆ ալ Կասասբան:
Եգիպտական հեռուստատեսությունը հայտարարել է, որ նախագահ Աբդ ալ Ֆաթթահ աս Սիսին ազգային անվտանգության խորհրդին կոչ է արել արտահերթ նիստ գումարել՝ քննարկելու իրավիճակը: Նախագահ աս Սիսին երկրում 7-օրյա սուգ է հայտարարել: Նրա խոսքով' Եգիպտոսն իրավունք ունի համարշեք պատասխան տալ նրանց և պատժել հանցագործներին: Նախագահը եգիպտացիներից պահանջել է չմեկնել Լիբիա:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսային զրույցում ցավակցել է Եգիպտոսի ներքին գործերի նախարար Սամեհ Շուքրիին: Ցավակացություն է հայտնել նաև Սպիտակ տունը:
Եգիպտացիներն առևանգվել էին դեկտեմբերի վերջին և հունվարի սկզբին Սիրտ շրջանում: