ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Ֆրանսիայի առաջնությունում «Կանի» դեմ հանդիպանը գոլի հեղինակ է դարձել և հանել է մարզաշապիկը՝ ցուցադրելով իր նոր դաջվածքները:
Ֆուտբոլիստը դաջել է իրեն անծանոթ 50 մարդու նկար՝ ի նշան սովի դեմ պայքարի:
«Հիմա իմ մարմնին ժամանակավոր դաջված է 50 մարդու նկար, ովքեր իրականում տառապում են քաղցից: Դաջվածքները կվերանան, բայց խնդիրը կմնա: Աշխարհում 805 միլիոն մարդ տառապում է քաղցից, կցանկանայի ձեր ուշադրությունը սևեռել նրանց վրա»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է Goal.com-ը: