.armsport.am«Նյու Յորք Սիթիի» հարձակվող Դավիդ Վիլյան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ «Մանչեսթեր Սիթի» - «Բարսելոնա» հանդիպումից առաջ կիսվել է տպավորություններով.
-Ներկայումս «Բարսելոնան» եւ «Մանչեսթեր Սիթին» աշխարհի 2 լավագույն ակումբներն են։ Նրանց կազմերում խաղում են ամենաուժեղ ֆուտբոլիստները։ Նրանք հսկայական ներուժ ունեն։ Նրանց պայքարը հավասար եւ հետաքրքիր կլինի առաջին հերթին երկրպագուների համար։ «Բարսելոնան» նախկինում էլ էր լավ խաղում, սակայն հիմա նաեւ արդյունք կա, որը որոշակի ազդեցություն է ունենում եւ լրացուցիչ վստահություն հաղորդում սեփական ուժերի նկատմամբ,- Վիլյայի խոսքերն է մեջբերում «Bernabeu Digital»-ը։
Նշենք, որ Վիլյան 2010-2013 թթ.-ին հանդես է եկել «կապտանռնագույնների» կազմում։
«Մանչեսթեր Սիթի» - «Բարսելոնա» հանդիպումը կկայանա փետրվարի 24-ին։