ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իրաքի մշտական ներկայացուցիչը հայտնել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները վաճառում են զոհերի ներքին օրգանները, փոխանցում է Fox News-ը:

 

Իրաքի ներկայացուցչի կարծիքով՝ օրգանների վաճառքն ահաբեկչական կազմակերպության ֆինանսավորման հիմնական աղբյուրներից մեկն է:

 

Նա հայտարարել է, որ զանգվածային հուղարկավորությունների վայրերում հայտնաբերվել են մարմիններ՝ վիրահատական կտրվածքներով, և բոլոր զոհերի երիկամները հանված են եղել:

 

Նա ընդգծել է, որ զինյալները զանգվածային մահապատիժներ են իրականացնում՝ օրգաններ ստանալու համար:

 

Իրաքի ներկայացուցիչը նաև միջազգային հանրությանը կոչ է արել քննել ներքին օրգանների վաճառքի ուղիները: