Մեծ Բրիտանիայի՝ «լյուքս» դասի ավտոմոբիլներ արտադրող Rolls-Royce ընկերությունը պաշտոնապես հայտարարել Է արտաճանապարհային ավտոմոբիլի մշակման պլանների մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Wall Street Journal թերթին:
Ընկերության գլխավոր տնօրեն Թորստեն Մյուլլեր Օտվոսը եւ տնօրենների խորհրդի ղեկավար Պետեր Շվարցենբաուերը հրապարակել են բաց նամակ, որում հայտարարվել Է նոր ավտոմոբիլ ստեղծելու ընկերության մտադրության մասին, որն իր մեջ կզուգակցի Rolls-Royce-ի պերճանքը եւ ցանկացած տեղանք կտրել-անցնելու ունակությունը:
Նոր ավտոմոբիլները կթողարկեն Մեծ Բրիտանիայի Գուդվուդում Rolls-Royce-ի ձեռնարկությունում:
Արտաճանապարհային ավտոմեքենաների տարբեր տարատեսակները վերջին ժամանակներս դարձել են ավտոմոբիլային հատվածի առավել արագ զարգացող սեգմենտներից մեկը: Փորձագետներից ոմանք կարծում են, որ ժամանակի ընթացքում արտաճանապարհային ավտոմոբիլներին բաժին կընկնի նոր ավտոմեքենաների վաճառքների հիմնական մասը:
Մարզական ավտոմոբիլներ արտադրող Porsche-ն մի քանի տարի առաջ սկսել Է Porsche Cayenne արտաճանապարհային ավտոմոբիլի թողարկումը, իսկ անցյալ տարի թողարկել Է Macan նոր մոդելը: Ներկայում Porsche-ն ավելի շատ արտաճանապարհային Է վաճառում, քան մարզական ավտոմոբիլներ:
Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, Rolls-Royce-ի գլխավոր մրցակից Bentley-ն պլանավորում Է այս տարի սկսել ավտոմոբիլի մշակում, որն ընկերությունը համարել Է «ամենաշքեղ եւ ամենաթանկ» արտաճանապարհային ավտոմոբիլը: