Եվրոպական միության Արևելյան գործընկերության քաղաքականությունը չի կարող և չպետք է աշխարհաքաղաքական բախումների հանգեցնի Հայաստանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' «ԵՄ-հարաբերություններ. նոր ուղիների ուրվագծում» քննարկմանը նման դիրքորոշում հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարի խոսքով' «ռեալ պոլիտիկ»-ը չի կարող ազդեցություն չունենալ Հայաստան-ԵՄ հարա բերություններում և այս համատեքստում չպետք է թերագնահատել Ռուսաստանի ազդեցությունն Արևելյան քաղաքականության գործունեության վրա:

 

 

«Ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ ԵՄ-ն այս փուլում զբաղված է Եվրոպական հարեւանության քաղաքականության վերաիմաստավորման գործընթացով: ԵՄ-ն շտկում է Արևելյան գործընկերության քաղաքականության գործիքները և մոտեցումները:

 

 

Վիլնյուսյան վեհաժողովից բավականին ժամանակ է անցել և գոնե Հայաստանի հասարակության ակտիվ անդամները, հասարակական-քաղաքական շրջանակները կարող են ազնիվ գնահատական տալ, որ ԵՄ-ի հետ քայլ առաջ կատարած երկրները չեն լուծել իրենց քաղաքական եւ տնտեսական խնդիրները»,- ասաց ԿԳ նախարարը' հավելելով, որ եվրոպական գիտական շ րջանակներում ծայրահեղ եվրոպամետ որոշ փորձագետներ Միության ԱլԳ քաղաքականությունը տապալված են համարում:

 

 

Աշոտյանը վստահ է, որ Եվրոպան ավելի լայն հասկացություն է' թե՛ քաղաքական, թե՛ աշխարհագրական իմաստով։ «Ես եվրասիական տարածքում եվրոպական պետություն կառուցելու հեռանկարներ տեսնում եմ»,- եզրափակեց նա:

 

 

Հայաստան-ԵՄ հարաբերությունների հեռանկարը Արմեն Աշոտյանը չորս հարթության մեջ է տեսնում' ընդհանուր տնտեսական, հասարակա-քաղաքական, անվտանգության համակարգի, որը ենթադրում է բացառապես քաղաքական գնահատականներ ու երաշխիքներ, ինչպես նաև' քաղաքակրթական: