Հայ հաքերների «Մոնթե Մելքոնյան կիբեր բանակ» (Monte Melkonyan Ciber Army) անվանումն ունեցող խումբը հայազգի սպա Գուրգեն Մարգարյանի դավադիր սպանության օրը հաքերային հարձակման են ենթարկել ադրբեջանական, ինչպես նաև հունգարական մի շարք կայքեր, այդ թվում և պետական նշանակություն ունեցող համացանցային էջեր:

 

Ինչպես հաղորդում «Արմենպրես»-ը, հայ հաքերները հայտարարության մեջ նշվել է. «Այս գիշեր հարձակվել ենք ադրբեջանական մի շարք պետական կայքերի, այդ թվում և դեսպանատների կայքերի վրա: Ինչպես նաև չենք մոռանում Հունգարիային. 11 տարի առաջ Սաֆարով անունով մի կենդանի կացնով սպանում է քնած հայ սպային՝ Գուրգեն Մարգարյանին: Մի քանի տարի անց Հունգարիան ազատ է արձակում մարդասպանին: Մենք չենք մոռանում ոչ մի բան և պատրաստ ենք ամեն վայրկյան հարձակվել թշնամիների վրա»:

 

Կոտրված կայքերի թիվը 37-ն է: Դրանցից 34-ն ադրբեջանական են, իսկ 3-ը' հունգարական: Հաքերային հարձակման արդյունքում շարքից դուրս եկած կայքերի թվում են Շվեյցարիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Քաթարում, Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատների կայքէջերը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ադրբեջանական կայքը, ՅՈՒՆԵՍԿՕ-ում և ՆԱՏՕ-ում Ադրբեջանի ներկայացուցչությունների էջերը, երկրի ԱԳՆ-ին կից Միջազգային զարգացման գործակալությունը, ադրբեջանցի գեներալ Քյամիլ Մամեդովի կայքէջը, Ազգային անվտանգության նախարարության ռազմական հոսպիտալի պաշտոնական էջը և այլ կայք էջեր: