Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Լուրեր.com-ը, ԱԺ Պետական-իրավական հարցերի հանձնաժողովում քննարկվում է Սերժ Սարգսյանի պաշտոնանկության նախագիծը:

 

Քննարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանին և ասաց.

 

«Պարո՛ն Ջհանգիրյան, ես հասկանում եմ, որ Գլխավոր դատախազ դառնալու ձեր երազանքն ընդամենը մեկ օր առաջ փլուզվել է և այդ երազանքն իրականացնելու համար Դուք հիմա նոր սցենարներ եք կառուցելու, գծագրելու և նոր տեղերում հայտնվելու անհրաժեշտություն ունեք: Այսօր Դուք արեցիք այդ անհրաժեշտության առաջին քայլը, ինչի կապակցությամբ Ձեզ շնորհավորում եմ»: