Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հանրության առջեւ ներկայացել Է նոր կերպարով՝ փոխելով սանրվածքն ու հոնքերի ձեւը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Կուսակցական նիստերից մեկի լուսանկարում, որը հրապարակել Է Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը, Կիմ Չեն Ընն ստորադրյալների առաջ Է կանգնել նոր սանրվածքով, որը կարելի Է անվանել «պլատֆորմ»: ԿԺԴՀ-ի առաջնորդի մազերն այնպես են սանրված դեպի վեր, որպեսզի ընդգծվի սանրվածքի տափակ կատարը՝ կարծես գլխին գլխարկ Է դրված, նշել Է Vox լրատվական պորտալը:

 

Ըստ որում սանրվածքն ընդգծվում Է լիովին սափրված քունքերով: Արտաքին տեսքում փոփոխությունները լրացրել են ԿԺԴՀ-ի առաջնորդի՝ մինչեւ կեսը սափրած հոնքերը:

 

People հանդեսը նկատել Է, որ Կիմ Չեն Ընի նոր սանրվածքը նման Է հոլիվուդյան հայտնի դերասան աֆրոամերիկացի Ուիլ Սմիթի սանրվածքին: Հանդեսը կողք-կողքի հրապարակել Է նրանց լուսանկարները՝ համեմատելու համար: Միակ բանը, որը ԿԺԴՀ-ի առաջնորդի արտաքին տեսքում չի փոխվում, «ֆրենչ» ավանդական կոստյում-բաճկոնն Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: