Թուրքական հայտնի «Ջումհուրիեթ» պարբերականի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը, ում դեմ հետաքննություն է սկսվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու հիմնավորմամբ, կանչվել է հարցաքննության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Մեղադրող կողմի փաստաբան Ամհեթ Օզելն իր հայցում շեշտել է այն հանգամանքը, թե Դյունդարը նպատակ է ունեցել ոչ թե տեղեկատվություն պատրաստել, այլ վիրավորել է Էրդողանին իր հարցազրույցներից մեկի ժամանակ:
Եթե հետաքննության արդյունքում հարուցվի քրեական գործ, ապա նախագահին «վիրավորելու և անհիմն մեղադրանք ներկայացնելու» հիմնավորմամբ «Ջումհուրիեթ»-ի գլխավոր խմբագիրը կարող է դատապարտվել 2 տարի 4 ամսից մինչև 9 տարի 4 ամիս ազատազրկման: