ՕՊԷՔ-ը կարող Է արտահերթ նիստ գումարել նավթի գների անկման պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Financial Times թերթը՝ վկայակոչելով Նիգերիայի նավթի նախարար, ՕՊԷՔ-ի նախագահ Դիեզանի Ալիսոն Մադուեկեին:

 

 

Նրա խոսքով՝ ՕՊԷՔ-ի գրեթե բոլոր երկրները, բացառությամբ արաբական պետությունների, ներկա պայմաններում իրենց շատ անհարմարավետ են զգում: Եթե նավթի գներն Էլ ավելի ընկնեն, ապա շատ հավանական Է, որ մոտավորապես հաջորդ վեց շաբաթվա ընթացքում ՕՊԷՔ-ի արտահերթ նիստ կգումարվի, հայտարարել Է նա The Financial Times թերթին տված հարցազրույցում:

 

 

«Մենք արդեն բանակցություններ ենք վարում կազմակերպության անդամ-երկրների հետ»,-ասել Է Դիեզանի Ալիսոն Մադուեկեին:

 

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսի արժեքը փետրվարի 24-ի սակարկությունների ընթացքում նվազել Է 0,56 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 58,56 դոլար: 2014 թվականի հունիսից Brent նավթի բարելի գինը նվազել Է գրեթե 50 տոկոսով: