Վիրավորանքներով խոսում են նրանք, ովքեր անելիք չունեն քաղաքականության մեջ: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ դիմելով ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանին: «Չի կարելի նման կերպ անվանարկումներով գալ այստեղ և խոսել,- ասաց Շարմազանովը և հավելեց,- հարգելի պարո՛ն, ես ցավում եմ, որ հայ տղամարդը պահ է գտնում.. եթե տիկին Նաղդալյանը ձեզ դիտողություն չաներ... պահի տակ ֆռռացիք ու ասում եք, որ «Նիկոլի թվին» էլ էս ա եղել, եթե տենց ա եղել, բա այն ժամանակ ասեիք: Դա հայ քաղաքական գործչին, հայ տղամարդուն հարիր պահվածք չէ»:

 

«Եթե ուզում եք հիշեցնեմ, մեր սիրելի, գուցե նաև ձեր սիրելի, Հրանտ Մաթևոսյանն ասում էր՝ մարդն ինչո՞վ է տարբերվում անասունից, հիշողությամբ: Բոլորս լավ հիշում ենք 1992 թվականի «Կոմսոմոլսկայա պրավդայի» մարտի 5-ի Ձեր շեֆի հարցազրույցը: Բացեք, նայեք»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:

 

Վերջում Շարմազանովը նշեց, որ Զուրաբյանի ելույթը ցույց տվեց, որ դա ՀԱԿ-ի կարապի երգն էր:

 


Տեսանյութը՝ 1in.am