ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամը կվերափոխվի Կայունության եւ զարգացման եվրասիական հիմնադրամի. նրա շահույթի մի մասը կծախսվի պետական սոցիալական ծրագրերի ֆինանսավորման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին, հայտնել Է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

 

Կառավարության՝ փետրվարի 26-ի նիստում նա հիշեցրել Է, որ 10 մլրդ դոլար կանոնադրական կապիտալով այդ հիմնադրամը 2009 թվականին ստեղծվել Է համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքների դեմ պայքարելու համար:

 

«ԵվրԱզԷՍ-ի աշխատանքի դադարեցման կապակցությամբ հիմնադրամը կվերանվանվի Կայունության եւ զարգացման եվրասիական հիմնադրամ, որի շահույթի մի մասը հնարավոր կլինի օգտագործել սոցիալական բնագավառի պետական ծրագրեր ֆինանսավորելու համար»,-ասել Է Մեդվեդեւը: