Անհայտ ավտոմեքենայի վարորդը փետրվարի 26-ին' ժամը 19.40-ի սահմաններում, Կապանի Բաղաբերդ թաղամասում վրաերթի է ենթարկել 28-ամյա երիտասարդի, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ երիտասարդին վրաերթի է ենթարկել «Շեվրոլե Նիվա 21230» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով փետրվարի 27-ին' ժամը 01.25-ին, բերման է ենթարկվել ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն:

 

Կատարվում է քննություն: