Սիրիայում իրադրության խաղաղ եւ կայուն կարգավորման շանս առայժմ կա, բայց «ցանկացած ուժային արկածախնդրության» դեպքում երկրին տխուր ապագա Է սպասում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, փետրվարի 27-ին հայտարարել Է ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Եթե դրան (ներսիրիական երկխոսության հիման վրա խաղաղ կարգավորմանը) չխանգարեն, եթե պատրվակ չփնտրեն, որպեսզի այնուամենայնիվ ուժ գործադրեն Սիրիայի վարչակարգի դեմ, կամ Էլ, որ ավելի վատ Է, այնպիսի իրադրություն հրահրեն, որը հրամցվի պատրվակի փոխարեն, ապա, ես կարծում եմ, մենք դանդաղ, բայց թափ առնող գործընթացի շանս ունենք «,- ասել Է Լավրովը Մոսկվայի Դիվանագիտական ակադեմիայում կայացած դասախոսության ընթացքում:
«Իսկ ցանկացած ուժային արկածախնդրության դեպքում Սիրիային շատ տխուր ապագա Է սպասում»,- հավելել Է նա: