Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը, ում ընտանիքը ևս ադրբեջանական ջարդերից փախուստի է դիմել, արձանագրում է, որ Սումգաիթյան ողբերգության հերթական տարելիցն անցնում է առանց որևէ պետության կողմից քաղաքական ու իրավական ճշգրիտ գնահատականներ տալու:

 

«Այն ժամանակ Ամերկայի Միացյալ Նահանգները շատ պարզ ձևով օգտագործեց Սումգաիթի հայերի հարցը Սովետի հետ իրենց հարաբերությունների ու ինչ-որ նպատակների հասնելու հարցում: Բայց Խորհրդային միության փլուզումից հետո հենց երկրորդ օրը ԱՄՆ-ում մոռացան, որ հայերին սպասնել են Սումգաիթում: Բոլոր մեծ տերություն կոչվածներին, որոնք իբր թե հիշում էին այդ ջարդերը, պետք է ասենք, որ շարունակաբար դրանք կատարվել են այլ քաղաքներում' Կիրովաբադում, Բաքվում, այլ շրջաններում ու գյուղերում ևս: Այդ ամենը շարքային հայի գիտակցության մեծ ընկալվել է որպես Մեծ Եղեռնի մի մաս»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց քաղաքագետը:

 

 

Հարցին ի պատասխան, թե արդյոք հնարավոր է Ադրբեջանը մի օր պատասխան տա իր արարքների համար' Սերգեյ Շաքարյանցը նշեց. «Չէ, մինչ այդ պետության կողքին է կանգնած Ամերիկայի, Իսրայելի նման երկիր, այն չի ենթարկվի այն պատասխանատվությանը, որին 1945 թվականից հետո ենթարկեցին Նացիստական Գերմանիային»:

 

 

Քաղաքագետի դիտարկմամբ' ամբողջ Ադրբեջանից գաղթած հայ փախստականների թիվը 500 հազար է, բայց դա դժվար կլինի ապացուցել փաստերով, քանի որ 1993-ից սկսած' փախստականները հարկադրաբար հրաժարվել են իրենց կարգավիճակից: Սերգեյ Շաքարյանցի կարծիքով' Հայաստանի այդ ժամանակվա իշխանությունները դա արել են միջազգային կառույցների ճնշման ներքո: «Որն էր նրանց շահը, որ փախստական եզույթը վերանար, ես չգիտեմ, բայց փաստացի այսօր ամենաշատը 5 հազար մարդ լինի Ադրբեջանից գաղթած փախստականի կարգավիճակով»,-նշեց նա:

 

 

Շաքարյանցի համոզմամբ' Ադրբեջանը մինչև այսօր իր երկրի քաղաքացու կարգավիճակ չի տալիս իր փախստականներին, որ բանակցային սեղանին դնի նրանց հարցը:

 

 

1988թ. փետրվարի 27-ից Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանություններն սկսել են հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվել է հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ: ԽՍՀՄ ղեկավարության լռության պայմաններում երեք օր շարունակվող սպանդի արդյունքներÕ ¨ զարհուրելի էին, ջարդարարների գործողությունները անօրինակ դաժան. ԽՍՀՄ պաշտոնական տվյալներով մի քանի տասնյակ, իսկ ոչ պաշտոնական հազարից ավել սպանվածներ, որոնց մեծ մասը խոշտանգումներից ու կտտանքներից հետո ողջակիզված, հազարավոր վիրավորներ, հարյուավոր բռնաբարվածներ, այդ թվում՝ մեծ թվով անչափահասներ, 18 հազար փախստականներ, մի քանի հարյուր ավերված ու թալանված բնակարաններ, տասնյակ կողոպտված կրպակներ, խանութներ, արհեստանոցներ և հասարակական նշանակության օբյեկտներ, մի քանի տասնյակ հրկիզված ու ջարդված ավտոմեքենաներ և այլն։