Մարտի 6-ին Բաթումում կկայանա Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների գործարար համաժողովը: Այդ մասին, ինչպես տեղակացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին, մարտի 2-ին հայտնել Է Վրաստանի ԱԳ նախարարության խոսնակ Դավիթ Կերեսելիձեն:
«Բաթում քաղաքում մարտի 6-ին տեղի կունենա Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան գործարար համաժողովը, որի շրջանակներում նախատեսված են Վրաստանի փոխվարչապետ, Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլիի երկկողմ հանդիպումները Թուրքիայի եւ Ադրբեջանի Էկոնոմիկայի նախարարների հետ»,-ասել Է Կերեսելիձեն: