Քիչ առաջ Նուբարաշեն համայնքում հնչել են կրակոցներ: NEWS.am-ի հետ զրույցում սա հաստատել են ոստիկանությունից՝ նշելով, որ ահազանգ են ստացել և այս պահին դեպքի վայր են մեկնել ոստիկանները՝ պարզելու տեղի ունեցածը:


 

NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ կրակոցների հետևանքով սպանվածներից մեկը քրեական հեղինակություն «Երրորդմասցի Լյովիկն» է. նա մահացել է հիվանդանոցում:

 

Կա երեք զոհ: Սպանվածներից մյուսի անունը Դերո է:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լուսանկարները` shamshyan.com-ի