Կատալոնական «Բարսելոնայի» և «Վիլյառեալի» միջև Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ հանդիպմանը «կապտանռնագույնների» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը ստացել է կոճի վնասվածք: Ֆուտբոլիստի ապաքինման ժամկետները հայտնի կլինեն ավելի մանրամասն բուժզննումից հետո, տեղեկացնում է կատալոնյան թիմի պաշտոնական կայքը:

Առաջին խաղակեսին ֆուտբոլիստի նկատմամբ կոպիտ խախտում է թույլ տալիս Տոմաս Պինան: Հավանաբար, ֆուտբոլիստը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումը: