Ճապոնիայի սուպերմարկետներում այս տարի հայտնվել է «տոկուն իչիգո» կոճվող արտասովոր ապրանքատեսակ, որը թարգմանաբար նշանակում է «ծիրանային ելակ»:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, առաջին հայացքից այն շատ նման է ելակի, սակայն չափը և վառ ծիրանագույն երանգը ստիպում է կասկածել' արդյոք այն իսկապե՞ս ելակ է:

 

Իրականում միրգը ծիրանի համ ու հոտ ունի, իսկ միջուկը ձյան նման սպիտակ երանգ ունի: Այսպես կոչված կիսամիրգ-կիսահատապտուղ «տոկուն իչիգոյի» մեկ հատն արժե մոտ 11 դոլար:

 

Ճապոնական շուկայում հայտնված մյուս նորույթը ճապոնական յուձու լիմոնի համով ձուն է, որի մեջ քիմիա չկա: Ողջ գաղտնիքը հավերի կերի մեջ է, որի մեջ մտնում է յուձու լիմոնը: Ձվի արժեքը կազմում է 4 դոլար: