Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը շնորհավորել է կանանց Մարտի 8-ի կապակցությամբ: ՀՀ ոստիկանությունը տեսաուղերձով դիմել է կանանց' յուրատեսակ շնորհավորելով նրանց Մարտի 8-ի' Կանանց միջազգային տոնի կապակցությամբ:

 

Տեսանյութում նախ ներկայացվում է ՀՀ ոստիկանության համակարգում աշխատող հայ կանանց գործունեությունը, նրանց պատրաստվածության բարձր մակարդակը:

 

Այնուհետև ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ շնորհավորական ուղերձով դիմում են կանանց. «Սիրելի' կանայք' ուսուցիչ թե բժիշկ, խոհարար թե դերձակ, իրավաբան թե արվեստագետ, շնորհավոր Մարտի 8»,- ասվում է ուղերձում: