Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի դահլիճում մարտի 7-ին կայացել է «Ազատ հայրենիք» կուսակցության 5-րդ համագումարը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի ծառայությունից, համագումարում «Ազատ հայրենիք» կուսակցության նախագ ահ է վերընտրվել ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը:

 

 

Համագումարը, որին ներկա են եղել պատվիրակներ Արցախի բոլոր շրջաններից ու Ստեփանակերտից, նախագահել է ԱՀԿ Կենտրոնական գրասենյակի տնօրեն, ԼՂՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արթուր Թովմասյանը։

 

 

Օրակարգի համաձայն՝ «Ազատ հայրենիք» կուսակցության և կառավարության 2007-2014 թթ. գործունեության, առաջիկա անելիքների ու ռազմավարության մասին ելույթով հանդես է եկել կուսակցության նախագահ, ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, ով, շնորհավորելով համագումարի պատվիրակների ն կուսակցության հիմնադրման տասնամյակի առթիվ, միաժամանակ ներկայացրել է «Ազատ հայրենիք» -ի դիրքորոշումն ընթացիկ տարվա մայիսի 3-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։

 

 

Համաձայն անցած 8 տարիներին իրականացված աշխատանքների վերաբերյալ կուսակցության ղեկավարի ու երկրի վարչապետի ներկայացրած հաշվետվության, նշված ժամանակահատվածում կայուն տեմպերով առաջընթաց է արձանագրվել Արցախի տնտեսության բոլոր բնագավառներում, ինչի արդյունքում նշանակալիորեն աճել են հանրապետության բնակչության թիվը և բարեկեցութ յան մակարդակը։ Նա շեշտադրել է, որ «Ազատ հայրենիքը», որպես քաղաքական պատասխանատվություն ստանձնած կուսակցություն, իր ներդրումն ունի գրանցված հաջողությունների գործում:

 

 

Խոսելով առկա խնդիրների և դրանց լուծման մոտեցումների մասին՝ Ա. Հարությունյանը ներկայացրել է որոշ դիտարկումներ առանձին ոլորտների վերաբերյալ: Այնուհետև նա հավելել է՝ «բնականաբար, յուրաքանչյուր ոլորտում խնդիրների լուծման գործիքակազմը կարող է տարբեր լինել, սակայն կան ընդհանուր մեխանիզմներ և սկզբունքներ, որոնք բխում են ընտրված կառավարման կարգից: Ուստի, կարում եմ՝ հանրապետության կառավարման համակարգը կայացման այնպիսի մի հանգրվանում է, որ պետք է արժեվորենք նախընթաց ձեռքբերումները՝ միաժամանակ վերանայելով կառավարման գործող սկզբունքները, եթե, իրոք, կամենում ենք խորքային մոտեցում ցուցաբերել առկա խնդիրների լուծմանը: Իսկ այդ սկզբունքների փոփոխությունը, իմ համոզմամբ, հնարավոր է միայն սահմանադրական փոփոխությունների միջոցով»:

 


Անդրադառնալով մայիսի 3-ին Արցախում կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ Ա. Հարությունյանը նշել է, որ «Ազատ հայրենիք» կուսակցությունը, լինելով հանրապետության առաջատար քաղաքական ուժը, ամենայն պատասխանատվությամբ քայլում է դեպի խորհրդարանական հերթական ընտրություններ:

 

 

«Մենք առաջ ենք գնում այն համոզմամբ, որ հայրենիքն ազատ պետք է լինի ոչ միայն արտաքնապես՝ հակառակորդի ոտնձգություններից, այլ նաև՝ ներքին առումով՝ սոցիալական լարումներից, աղքատությունից, ոչ ցանկալի արդյունավետությամբ կառավարումից, առողջապահական համակարգի հանդեպ անվստահությունից, ոչ ցանկալի մակարդակի կրթությունից և այն բոլոր խնդիրներից, որոնք կցանկանայինք չտեսնել Արցախ աշխարհում»,- ասել է Ա. Հարութ յունյանը և հավելել, որ ակնկալում է քաղաքակիրթ, մրցակցային և արժանապատիվ պայքար ընտրական գործընթացներում՝ միաժամանակ կոչ անելով բոլորին լծվել հայրենիքը խնդիրներից ազատելու սուրբ գործին, որի ճանապարհին ցանկացած կուսակցություն և ընտրություն միայն միջոցներ են:

 

 

Ելույթի ընթացքում Ա. Հարությունյանը խոսել է նաև ծրագրային դրույթներից՝ առաջիկա տարիների համար առանձնացնելով հետևյալ նպատակները՝

 


1. Տնտեսական զարգացման բարձր տեմպերի պահպանում:

2. Հանրապետությունում ստեղծվող արդյունքի վերաբաշխում՝ սոցիալական պետության սկզբու նքներին համապատասխան:


3. Հասարակական կարգի և սահմանների անվտանգության մակարդակի բարձրացում:


4. Պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացում՝ ինստիտուտների ամրապնդման, կադրերի որակավորման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ճանապարհով:


5. Կրթական և գիտական համակարգի մակարդակի բարելավում՝ ազգային արժեհամակարգի, նորարարության և կիրառականության հիմքերի վրա:


6. Ժողովրդագրական աճի բարձր ցուցանիշների պահպանում:


7. Ապագա սերունդների բարեկեցության համար անհրաժեշտ պայմանների երաշխավորում:


8. Արցախի Հանրապետությ ան միջազգային սուբյեկտայնության բարձրացմանը և ղարաբաղյան հիմնախնդրի արդարացի կարգավորմանն աջակցության ցուցաբերում:

 

 

ԱՀԿ 5-րդ Համագումարը դրական է գնահատել կուսակցության նախագահի զեկույցը 2007-2014 թթ. իրականացված աշխատանքների վերաբերյալ։ Այնուհետև համագումարի մասնակիցներին է ներկայացվել ԱՀ կուսակցության վերստուգիչ-վերահսկիչ մարմնի հաշվետվությունը, որից հետո կայացել է կուսակցության, ղեկավար մարմինների՝ նախագահի, Խորհրդի անդամների և Կենտրոնական վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի կազմի ընտրու թյուն։