Նյու Յորքում աճուրդի են հանվում երկու հազվագյուտ ամերիկյան մետաղադրամներ՝ յուրաքաչյուրն առնվազն 10 միլիոն դոլար արժեքով, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:

 

5-դոլարանոց ոսկեդրամը, որը հատվել Է 1822 թվականին, եւ 1804 թվականի արծաթադրամը մտնում են տեխասցի դեւելոպեր Մեք Փոգի եւ նրա որդու՝ Դի Բրենտի հավաքածուի մեջ: Այդ հավաքածուն, որն ստեղծվել Է ավելի քան 30 տարվա ընթացքում, համարվում Է ամերիկյան մետաղադրամների ամենաթանկ մասնավոր հավաքածուն, որոնք հատվել են 1790-ական թվականներից մինչեւ 1830-ական թվականների վերջը:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Փոգի եւ Բրենտի հավաքածուն կբաժանեն մի քանի լոտերի, որոնք աճուրդի կհանվեն այս տարվա մայիսից մինչեւ 2017 թվականը: Աճուրդները կկազմակերպեն Stack's Bowers Galleries եւ Sotheby's աճուրդային տները: Ներկայում ամենաթանկ ամերիկյան մետաղադրամը, որը երբեւԷ վաճառվել Է աճուրդում, 1794 թվականի արծաթե մեկդոլարանոցն Է: Այն վաճառվել Է 2013 թվականին 10 միլիոն դոլարով: