Փորձաքննության եզրակացության համաձայն`Բորիս Նեմցովի սպանությունն իրագործել է Զաուր Դադաևը, ով չեչենական «Հյուսիս» գումարտակի հրամանատարի նախկին տեղակալն էր: Այդ մասին հայտնել է «Ինտերֆաքսի» իրավապահ մարմինների աղբյուրը:

 

«Իրավապահ մարմինների կողմից ստացված տվյալները վկայում են, որ այն մարդը, ով կրակել էր Նեմցովին, Դադաևն է: Սակայն դա հնարավոր կլինի պնդել 100%-ով, երբ կգտնվի սպանության գործիքը»,- ասել է աղբյուրը:

 

Ավելի վաղ Դադաևն ընդունել է իր մասնակցությունը հանցագործությանը: Դադաևը նաև հայտարարել է, որ Նեմցովը սպանվել է Ռուսաստանում բնակվող մուսուլմանների և իսլամի մասին բացասական հայտարարությունների պատճառով: