Երկարաժամկետ հեռանկարում ԵՄ-ի բանակի ստեղծման գաղափարը կարող Է քննարկվել Եվրամիության հունիսի գագաթնաժողովում՝ պաշտպանության բնագավառում Եվրոպայի քաղաքականության շուրջը բանավեճի շրջանակներում: Ինչպեսձ տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 9-ին այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Մինա Անդրեեւան՝ մեկնաբանելով Եվրամիության բանակի ստեղծման հնրավորության վերաբերյալ Գերմանիայի զանգվածային լրատվամիջոցներում Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի արած հայտարարությունները:

 

«(Եվրահանձնաժողովի) նախագահ (Ժան Կլոդ) Յունկերը (արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության) գերագույն ներկայացուցիչ (Ֆեդերիկա) Մոգերինիի հետ համատեղ հունիսին Եվրամիության նիստի համար առաջարկություններ կնախապատրաստեն պաշտպանության բնագավառում Եվրոպայի քաղաքականության ամրապնդման վերաբերյալ: Դա լավ հնարավորություն կլինի այդ գաղափարների հետագա զարգացումը քննարկելու համար»,- նշել Է նա:

 

«Իմաստ կունենար խթանել Եվրամիության երկրների ռազմական եւ պաշտպանական հնարավորությունները՝ ռազմական ծախսերն ավելի արդյունավետ դարձնելու համար»,- մեջբերել Է նա Յունկերի՝ ավելի վաղ արած հայտարարությունը: Նրա խոսքով՝ «Եվրոպայի պաշտպանական հատվածի լավագույն կազմակերպումը կարող Է ապահովել տարեկան մինչեւ 120 միլիարդ եվրոյի տնտեսում»:

 

Մարտի 8-ին գերմանական Welt am Sonntag թերթում հրապարակվել Է հարցազրույց Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ: Դրանում Յունկերը հայտարարել Է, որ ԵՄ-ին անհրաժեշտ Է ստեղծել սեփական բանակ՝ որպես Եվրոպայի շահերի պաշտպանության միջոց:

 

Եվրամիությունն, ունենալով սեփական բանակ, կկարողանա հակազդել հանրակցության անդամ պետությունների նկատմամբ սպառնալիքին, համոզված Է Յունկերը: Նրա կարծիքով՝ «ԵՄ-ի բանակը հարկավոր Է ոչ թե նրա համար, որ անմիջապես գործի դրվի, այլ որ ակնարկ արվի Ռուսաստանին, որ մենք լրջորեն ենք վերաբերվում Եվրամիության արժեքների պաշտպանությանը»: