Իռլանդացի վարսահարդար Ուորեն Ֆլինը սկսել է անվճար կտրել անտուն մարդկանց մազերը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, նա իր այդ քայլը բացատրել է նրանով, որ ցանկացնում է անձամբ օգնել կարիքավորներին: Երբ վարսավիրի նախաձեռնությունը տարածվել է համացանցում, նրան պարգևատրել են «Իռլանդիայի հպարտություն» մրցանակով:
22-ամյա Ֆլինն առաջին անգամ նախորդ տարի կտրել է անտուն մի անձնավորության մազերը: Նա թարմացրել է ավելի քան մեկ տարի չկտրված սանրվածքը: Այնուհետև վարսահարդարն իր հանգստյան օրերին դուրս է եկել փողոց և կտրել անտունների մազերը: Նա անգամ շարունակել է իր բարեգործությունն այն ժամանակ, երբ մեկ ձեռքը վնասված է եղել և կարողացել է աշխատել միայն մեկ ձեռքով: