Yerkir.am-ի տեղեկություններով, Արմեն Ղազարյանը՝ Պզոն, այս պահին ԱՄՆ-ում է, ասում են՝ կիսատ գործեր ունի: Աղբյուրները վկայում են, որ Պզոյին արդեն հայտնի է այն անձանց շրջանակը, ովքեր ծրագրել են եղբորորդու և նրա ընկերների սպանությունը, իսկ ԱՄՆ-ում գտնվելն ամենևին չի խանգարում նրան զբաղվել սպանության բացահայտմամբ:

 

 

Ի դեպ, տեղեկություններ են շրջանառվում, որ Պզոյին ցավակցելու համար անգամ Մոսկվայում բնակվող նրա ընկերներն են ժամանել ԱՄՆ: Այն, որ այս պահին Պզոն գտնվում է ԱՄՆ-ում, փաստում են yerkir.am-ի ձեռքի տակ հայտնված՝ ժամեր առաջ արված լուսանկարները:

 

 

Լուսանկարում երևացող Range Rover և Mercedes-benz g 550 մակնիշի մեքենաները պատկանում են նրան:

 

Մանրամասները՝ yerkir.am կայքում: