Ճապոնիայի Toyota խոշորագույն ավտոմոբիլաշինական կորպորացիան հայտարարել է ԱՄՆ-ում 112,5 հազար ավտոմեքենա հետ կանչելու մասին՝ էլեկտրոնիկայի հետ կապված խնդիրների պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press գործակալությանը, ավտոարտադրողը խախտումներ է հայտնաբերել ղեկի էլեկտրաուժեղարարի, ինչպես նաև էլեկտրամոբիլների ծրագրային ապահովման աշխատանքում:

 

Ղեկակառավարման խնդիրների պատճառով հետկանչման է ենթակա 110 հազար ավտոմեքենա, ներառյալ 2015 թվականի թողարկման Toyota Camry և Toyota Highlander և 2014 և 2015 թվականների թողարկման Toyota RAV4 մոդելները:

 

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, համակարգչային թերությունների պատճառով նաև հետ կկանչվեն 2,5 հազար Toyota RAV4 էլեկտրամոբիլներ, որոնք թողարկվել են 2012-ից մինչև 2014 թվականն ընկած ժամանակամիջոցում: