Հայաստանի հյուրանոցները և հյուրանոցային ծառայություններ մատուցող տների քանակը բավարար է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայաստանում հյուրնկալվելիք այցելուների պատշաճ ընդունման համար: Այս մասին մարտի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության զարգացման քաղաքականության պետ վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

 

 

«Կայանալիք միջոցառումներին ընդառաջ բոլոր նախարարությունները և մասնավոր հատվածի մեր գործընընկերները պատրաստակամորեն համագործակցում են միջոցառումների պատշաճ կազմակերպման համար: Սա համազգային և համամարդկային միջոցառում է: Բնականաբար կունենանք բազմաթիվ հյուրեր և մենք պետք է անենք ամենը, որպեսզի կարողանանք պատշաճ կերպով ընդունելւ մեր հյուրերին», - նկատեց Մեխակ Ապրեսյանը:

 

 

Վարչության պետը միջոցառումներին ընդառաջ կատարվող աշխատանքների շարքում բարձր գնահատեց երեկ Էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցած' Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների համակարգող, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի աշխատանքային հանդիպումը զբոսաշրջային օպերատորների ու զբոսավարների հետ, որի ընթացքում քննարկվել են ծրագրված միջոցառումները:

 

 

Մեխակ Ապրեսյանի տվյալներով' Հայաստանում այս պահին գործում է 330-ից ավելի հյուրանոցային տնտեսության օբյեկտ, որոնցից 60%-ը գտնվում է հանրապետության մարզերում: Դրաքն ընդհանուր առմամբ ունեն շուրջ 10 հազար համար: Սրանց թվում չեն ներառված զբոսաշրջային տները, որոնք հանրապետությունում 200-ից ավելի են, և վարձով տրվող տները: