Կազանի Սովետսկի շրջանային դատարանը հրդեհված «Ադմիրալ» առևտրի կենտրոնի գլխավոր վարձակալող Հուսեյն Ղահրամանովին ձերբակալել է մինչև մայիսի 11-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են Ռուսաստանի Քննչական կոմիտեի Թաթարստանի ներկայացուցչության մամուլի ծառայությունից:

 

 

Հարցաքննության ընթացքում Ղահրամանովը խոստովանել է, որ 2013 թվականին հայտնաբերված անվտանգության խախտումները չէին վերացվել:

 

 

Առևտրի կենտրոնից հաջողվել է փրկել 650 հոգու: Վերջին տվյալների համաձայն՝ հրդեհի հետևանքով զոհվել են 15 հոգի, վնասվել՝ 55-ը, ևս 30 հոգի անհայտ կորել են: