Կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Դեկուն հայտարարել է, որ Ռոնալդինյոն լավագույնն է եղել դաշտում:
«Հիմա հավանաբար աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Լիոնել Մեսսին է: Մեսսսին և Ռոնալդուն իրան նման չեն: Մեսսին տաղանդ է ծնվել, Ռոնալդուն նույնպես տաղանդավոր է: Նրա ջանասիրաբար կատարած աշխատանքը տպավորում է: Նա իսկական պրոֆեսիոնալ է: Սակայն նախկինում Ռոնալդինյոն այնպիսի բաներ էր անում դաշտում, որին հիմա ոչ ոք ունակ չէ:
Լավագույն մարզիչ համարում եմ Ժոզե Մոուրինյուին, ում հետ «Պորտուի» կազմում հաղթեցի Չեմպիոնների լիգայում»,- Դեկուի խոսքը մեջբերում է ForFourTwo-ը:
Նշենք, որ ֆուտբոլիստը կարիերան ավարտել է 2013թ.: Պորտուգալիայի ազգային հավաքականի խաղում մասնակցել է 75 խաղի և հեղինակել 5 գոլ: