Թուրք գրող, լրագրող Հասան Ջեմալի հեղինակած «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը թարգմանվել է ֆրանսերեն:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական T24.com-ը, մարտի 19-ին այն լույս կտեսնի Փարիզում:

 

Հայոց ցեղասպանության իրագործողներից մեկի' Ջեմալ փաշայի թոռը' Հասան Ջեմալը, գիրքը նվիրել է Հրանտ Դինքի հիշատակին: Այն 2012 թվականին առաջին անգամ հրատարակվել է թուրքերեն հենց Թուրքիայում և դարձել բեսթսելեր:

 

Ավելի ուշ գիրքը թարգմանվել է նաև հայերեն և 2014 թվականին հանձնվել հայ ընթերցողների դատին: