Իսպանիայում հայտնաբերել են աշխարհահռչակ գրող Միգել դե Սերվանտես Սաավեդրայի աճյունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Մադրիդի քաղաքապետարանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է հետազոտական խմբի ղեկավար Ֆրանսիսկո Էտչեբարիան:
Մեկ տարի հետո լրանալու Է իսպանացի մեծանուն գրողի մահվան 400-ամյակը: 17-րդ դարի փաստաթղթերը վկայում են, որ անմահ «Հնարամիտ հիդալգո Դոն Կիխոտ Լամանչեցի» գրքի հեղինակը մահացել Է 1616 թվականի ապրիլի 23-ին Մադրիդում եւ թաղվել Սուրբ Երրորդություն միաբանության կանանց մենաստանում:
«Կարելի Է վստահորեն ասել, որ (մենաստանի եկեղեցու ստերգետնյա մատուռում հայտնաբերվածների թվում) եղել են «Դոն Կիխոտի» հեղինակի աճյունամասերը»,-նշել Է գիտնականը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: