Տարածաշրջանային հակամարտությունները սպառնալիք են ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև Եվրոպայի անվտանգությանը: Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի վրացական պատվիրակության ղեկավար, վեհաժողովի նոր համանախագահ Վիկտոր Դելաձեն:
«Ցավով եմ նշում, սակայն Արևելյան գործընկերության 6 երկրներից միայն Բելառուսը որևէ երկրի հե տ հակամարտություն չունի: Եվ փաստ է այն, որ տարածաշրջանային հակամարտությունները սպառնալիք են ոչ միայն հենց տարածաշրջանի, այլ նաև Եվրոպայի անվտանգությանը»,- նշեց Դելաձեն:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Դելաձեն ընդգծեց, որ առաջին հերթին հարկավոր է հակամարտող կողմերի միջև վստահության մթնոլորտ ձևավորել, որից հետո խնդրի կարգավորումն ավելի տեսանելի կարող է դառնալ: «Վրաստանն այն կարծիքին է, որ կողմերի միջև անհրաժեշտ է վստահության մթնոլորտ ձևավորել, ինչի համար անհրաժեշտ է հակամարտող կողմերի քաղաքական կամքը»,- նշեց Դելաձեն: