«Իսլամական պետությունն» իր վրա է վերցրել Թունիսի ահաբեկչության պատասխանատվությունը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական աղբյուրները, այս մասին հայտարարել է կազմակերպության կին ղեկավար Ռիտա Կացը՝ նշելով երկու հարձակվող ահաբեկիչների անունները՝ Աբու Զաքարիա աթ Թունիսի և Աբու Անաս աթ Թունիսի:

 

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտարարել էին, որ Թունիսի «Բարդո» թանգարանի վրա ահաբեկչական հարձակումն իրականցրել են «Ալ Կաիդա»-ի հետ կապված «Օկբա իբն Նաֆաա» խմբավորման ապստամբները: Նշվել էին սպանված ահաբեկիչների անունները՝ 1980թ ծնված Մեհդի Յահյաուին, 1994թ. ծնված Ջաբեր Խաշնաուին:

 

Թունիսի իշխանությունները որոշում են ընդունել զինված ուժեր տեղաբաշխել մեծ քաղաքներում՝ իրավիճակը վերահսկելու նպատակով: Մյուս կողմից' ձերբակալվել են ինն անձ, որոնք, ամենայն հավանականությամբ, կապ ունեն ահաբեկչության հետ:

 

Հակասական տեղեկություններ են հաղորդվել զոհված զբոսաշրջիկների թվի վերաբերյալ: Որոշ լրատվամիջոցների տեղեկացմամբ, դրանց թիվը հասել է 23-ի: Այլ աղբյուրների տեղեկացմամբ, զոհվել է 19 մարդ: Վիրավորների թիվը հասնում է 50-ի:

 

ՌԴ Ագ նախարարությունը հաստատել է իր երկրի քաղաքացուհու մահվան, ևս մեկ քաղաքացուհու վիրավորվելու փաստը:

 

Մարտի 18-ին զինված անձինք մեքենայով մոտեցել են Թունիսի խորհրդարանի շենքին և կրակ բացել: Ապա ներխուժել են խորհրդարանի մոտ գտնվող «Բարդո» թանգարան և գերի վերցրել զբոսաշրջիկներին: Հարձակման ժամանակ թանգարանում մոտ 100 մարդ է եղել: «Բարդո»-ն համարվում է Թու նիսի ամենամեծ թանգարանը, որտեղ մշտապես մարդաշատ է լինում: