Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն անհարմար վիճակի մեջ Է հայտնվել երկրի մայրաքաղաք Կարակասի գրքի միջազգային տոնավաճառում: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով El Universal-ին, ծիծաղաշարժ դեպքը տեղի Է ունեցել մարտի 18-ին, երբ նա շփվում Էր տարբեր երկրների գրողների հանրակցությունների ներկայացուցիչների հետ:
Պետության ղեկավարը մոտեցել Է արգենտինյան գրականության ստենդին եւ ողջունել տոնավաճառում իրենց երկիրը ներկայացնող մարդկանց: Նրանցից մեկի հետ զրուցելիս Մադուրոն հիշել Է «Լատինամերիկյան ազգի պատմությունը» գրքի հեղինակ Խորխե Աբելարդո Ռամոսին եւ խնդրել Է իր ողջույնը փոխանցել գրողին:
«Նա 20 տարի առաջ Է մահացել»,- պատասխանել Է արգենտինացին: «Օ՜հ, աստված իմ»,- շփոթվել Է Մադուրոն:
Անհարմար վիճակը մեկնաբանել Է անցյալ տարվա նախագահական ընտրություններում Մադուրոյի նախկին մրցակիցը՝ Էնրիկե Կապրիլեսը: «Նիկոլա՛ս, պատմաբա՛ն: Խայտառակությու՛ն»,- գրել Է նա Twitterի իր միկրոբլոգում: