Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Չեմպիոնների լիգայի պայքարը լքելուց հետո, անդադարձել է թիմի խնդիրներին, ինչպես նաև Հենրիխ Մխիթարյանի ցուցադրած խաղին «Յուվենտուսի» դեմ:
«Միկին այս մրցաշրջանում դժվարին շրջան ունեցավ: Դա նրա մասնակցությամբ բարձրակարգ խաղ չէր: Սակայն մյուս խաղացողներ էլ չփայլեցին: Չի կարելի վերցնել միայն Միկիին և ասել, որ նա բացառիկ վատ խաղ անցկացրեց: Մենք կայունություն չենք ցուցադրում: Բանն այն չէ, որ խնդիրներ ունենք սեփական տուգանային հրապարակում փակվող մրցակիցների հետ: Պարզապես նման իրավիճակներում չենք կարողանում որոշում գտնել: «Բորուսիային» 1000 բան է պակասում»:
Անդրադառնալով Մխիթարյանի փոխարինման ժամանակ հնչած սուլոցներին՝ Կլոպը հավելել է.
«Ճիշտն ասած՝ կարծում եմ՝ ինձ էին սուլում, քանի որ փոխարինեցի Մխիթարյանին». մարզչի խոսքը մեջբերում է goal.com-ը: