Ներկայումս Նյու Յորքում մետրոյի մի շարք թունելներ ջրով են լցված, որոշ կայարաններում սկսվել է մարդկանց տարհանումը: Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Մանհեթենի Հինգերորդ ավենյուում 23-րդ և 24-րդ փողոցների միջև ջրատար է քանդվել:

Ոստիկանության տվյալներով՝ տարհանումը կատարվում է նահանգային ռեժիմով: Արդեն դեպքի վայր են ժամանել կոմունալ ծառայություններ և հրշեջներ, նշում է ITAR TASS-ը: