Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետին մարտի 24-ի առավոտյան այցելել է քրիստոնյա-իսլամ երկխոսության հանձնախմբի ատենապետ էմիր Հարըս Շեհաբը:

 

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո Կաթողիկոսության պաշտոնական կայքից: Հանդիպմանը ներկա էր նաև նույն հանձնախմբի հայ համայնքի ներկայացուցիչ Ժան Սալմանյանը:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Միջին Արևելքի և հատկապես Լիբանանի իրավիճակին առնչվող հարցեր ու մտահոգություններ: Էմիր Շեհաբը Նորին Սրբությանը հայտնել է, որ նախատեսվում է քրիստոնյա-իսլամ հոգևոր պետերի հանդիպում կազմակերպել մարտի 30-ին: Վեհափառ Հայրապետը հավանություն է տվել նման հանդիպման կայացմանը: