Իրաքյան Քրդստանում գլխավոր հյուպատոսություն բացելու համար բոլոր ընթացակարգերն ավարտվել են:

 

Այս մասին իրաքյան "Իրաքի Հուր" թերթին տված հարցազրույցում նշել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Լևոն Սարգսյանը:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սարգսյանը Արբիլում նշել է, որ իր այցելության նպատակը Քրդստանի տարածաշրջանում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն բացելն է: «Բաղդադում հանդիպումներ եմ ունեցել Իրաքի փոխվարչապետի, ինչպես նաև արտաքին գործերի փոխանախարարի հետ, որոնց ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների, Արբիլում հյուպատոսություն բացելու վերաբերյալ հարցեր»,- նշել է Սարգսյանն՝ ավելացնելով, որ Բաղդադում Իրաքի տրասնպորտի նախարարի հետ քննարկվել են Իրաքի և Երևանի միջև թռիչքներ իրականացնելու հարցը: Ն րա խոսքով' հյուպատոսարանը կբացվի առաջիկա մայիս կամ հունիս ամիսներին:

 

Հարցազրույցի ընթացքում նա նշել է, որ Իրաքում Հայաստանի դեսպանատունը կապի մեջ է իրաքահայերի հետ: Բացի այդ, գոյություն ունի առաջնորդարան, որը կապող օղակ է հանդիսանում:

 

Նա նաև անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին՝ նշելով, որ մեծ միջոցառումներ են տեղի ունենալու 100-ամյակի տարելիցի առիթով: «Պաշտոնական հրավերներ են ուղարկվել ՄԱԿ-ին, Ցեղասպանությունը ճանաչած երկրներին և անշուշտ հրավեր կուղղվի Իրաքի կառավարությանը և խորհրդարանին»,- նշել է նա՝ ավելացնելով, որ այդ հարցը նաև քննարկվել է Քրդստանի պաշտոնյաների հետ:

 

Լևոն Սարգսյանն այցելել է Իրաք, Բաղդադում և Քրդստանում մի շարք հանդիպումներ է ունեցել պետական պաշտոնյաների հետ: Հանդիպումների ժամանակ քննարկվել են տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները: Հանդիպումներ են տեղի ունեցել նաև հայկական հասարակական < i>և մշակութային կենտրոնների ներկայցուցիչների հետ: